չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Մոսկվայի կողմից Դոնեցկի և Լուգանսկի անկախության ճանաչումից հետո նավթի գինը սրընթաց աճում է

Մոսկվայի կողմից Դոնեցկի և Լուգանսկի անկախության ճանաչումից հետո նավթի գինը սրընթաց աճում է

Ռուսաստանի կողմից ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անկախության ճանաչումից հետո նավթի գինը կտրուկ աճ է գրանցել: Փետրվարի 22-ին Brent-ի մայիսյան ֆյուչերսների արժեքն աճել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 97.7 դոլարի:

Նավթի գնի աճը պայմանավորված է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակով, մասնավորապես, Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի և ԵՄ-ի հնարավոր պատժամիջոցների դեպքում Եվրոպա ռուսական էներգակիրների մատակարարումների կրճատման հնարավորությամբ:

Ներդրողները մտավախություն ունեն, որ պատժամիջոցները կանդրադառնան ռուսական էներգետիկ հատվածի վրա, ինչին Ռուսաստանը կարող է պատասխանել Եվրոպա մատակարարումների կրճատմամբ:

Չնայած Վլադիմիր Պուտինը բազմիցս հավաստիացրել է, որ Մոսկվան էներգակիրների հուսալի մատակարար է, այնուամենայնիվ, շուկան շարունակում է լարված մնալ: Փորձագետները հնարավոր են համարում Brent տեսակի նավթի՝ 100 դոլարի նշագիծը գերազանցելը:

Հնարավոր հակառուսական նոր պատժամիջոցների ֆոնին ռուսական ռուբլին անկում է ապրում։ Փետրվարի 22-ին ռուբլին դոլարի համեմատ նվազել է 0,75 %-ով՝ մինչև 1 դոլարի դիմաց 80,3527 ռուբլի: Եվրոյի նկատմամբ ռուբլին արժեզրկվել է 0,54 %-ով՝ հասնելով 1 եվրոյի դիմաց 90,7156 ռուբլու:

  • Կիսվել: