երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Մոսկվայի եւ Բեռլինի միջեւ հարաբերություններից Է կախված Եվրոպայի խաղաղությունը. ՌԴ ԱԳՆ

Մոսկվայի եւ Բեռլինի միջեւ հարաբերություններից Է կախված Եվրոպայի խաղաղությունը. ՌԴ ԱԳՆ

Մոսկվան հույս ունի, որ Բեռլինը կհասկանա «կամուրջներն այրելու» անհեռանկարայնությունը, երկու երկրների հարաբերություններից կախված կլինի մայրցամաքի խաղաղությունը:

 Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է ՌԴ ԱԳՆ-ի երրորդ Եվրոպական դեպարտամենտի տնօրեն Օլեգ Տյապկինը:
 
«Հուսանք, որ վերջին հաշվով առողջ բանականությունը կհաղթի եւ Բեռլինը կհասկանա «կամուրջներն այրելու» անհեռանկարայնությունը. չԷ որ «վաղը չԷ մյուս օրն» անպայմանորեն կգա»,-ասել Է Տյապկինը: Նրա խոսքով՝ «ներկայիս տարաձայնությունների ողջ սրությամբ հանդերձ Ռուսաստանը եւ Գերմանիան հարեւաններ կմնան Եվրոպայում, որոնց միջեւ հարաբերություններից կախված կլինի Եվրոպայի խաղաղությունն ու բարգավաճումը», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

  • Կիսվել: