հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Մոսկվան սպասում է էրդողանի պատասխանին՝ կապված հրավերի հետ

Մոսկվան սպասում է էրդողանի պատասխանին՝ կապված հրավերի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրավիրատոմս է փոխանցվել՝ մասնակցելու 2020 թ. մայիսի 9-ին Մոսկվակում կայանալիք Հայրենական Մեծ պատերազմի 75-ամյակին նվիրված տոնակատարությանը: Մոսկվան սպասում է նրա որոշմանը, ասել է Անկարայում ՌԴ դեսպանության մամուլի գործերով կցորդ Իրինա Կասիմովան, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ Թուրքիան Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին չեզոք դիրք էր գրավել և միացել էր հակահիտլերյան կոալիցիային միայն 1945-ի փետրվարին, երբ պատերազմ էր հայտարարվել Գերմանիայի դեմ, սակայն թուրքական բանակը ռազմական գործողություններին չի մասնակցել:
 

  • Կիսվել: