հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Մոսկվան պատրաստ է բանակցել Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ. Պուտինի օգնական

Մոսկվան պատրաստ է բանակցել Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ. Պուտինի օգնական

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է բանակցել Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ, բայց «չկա մեկը, ում հետ կարելի է խոսել», տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ սխալ են արևմտյան մամուլում տեղ գտած մեկնաբանությունները, թե Ռուսաստանից ավելի ու ավելի շատ ազդանշաններ են գալիս Ուկրաինայի հետ խաղաղ բանակցությունների պատրաստության մասին։

«Ոչ, սա սխալ է։ Մենք արձագանքում ենք տարբեր երկրների խնդրանքներին մեր պատրաստակամության մասին, ասում ենք, որ պատրաստ ենք եղել ի սկզբանե, և մենք չէինք, որ ընդհատեցինք այս բանակցությունները, և մենք հիմա պատրաստ ենք, բայց խոսող չկա, քանի որ ուկրաինական կողմն ինքն իրեն արգելել է բանակցել ռուսների հետ»,- պարզաբանել է նա։

 

  • Կիսվել: