ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Մոսկվան նույնպես քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը․ Զախարովան՝ Ալիևի հայտարարության մասին

Մոսկվան նույնպես քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը․ Զախարովան՝ Ալիևի հայտարարության մասին

Մենք ինքներս արդեն դժգոհ էինք նրա աշխատանքից։ Այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը դարձել է «պատմության մաս»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ալիևը հայտարարել էր, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը համարում է պատմության մաս, և այժմ Ադրբեջանը աջակցում է «խաղաղության օրակարգին»։

Զախարովան հիշեցրել է, որ Մոսկվան նույնպես քննադատել է Մինսկի խմբի աշխատանքը, հատկապես այն բանից հետո, երբ Արևմուտքից սկսել են արգելափակել իրենց աշխատանքը։

«Այն թաղված էր արևմտյան երկրների ձեռքով, նրանք տրամադրված էին ոչ թե հարցի կարգավորման, այլ այլ բաների վրա»,- ասել է ռուս դիվանագետը։

Նա նաև հավելել է, որ և՛ պաշտոնական Բաքուն, և՛ պաշտոնական Երևանը բոլոր մակարդակներում և իրավիճակի կարգավորման տարբեր փուլերում բարձր են գնահատել Ռուսաստանի միջնորդական դերը։

  • Կիսվել: