ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մոսկվան կողմ է ՌԴ-ի, Իրանի և Ադրբեջանի միջև համաձայնագրի շուտափույթ պատրաստմանը. Պուտին

Մոսկվան կողմ է ՌԴ-ի, Իրանի և Ադրբեջանի միջև համաձայնագրի շուտափույթ պատրաստմանը. Պուտին

Ռուսաստանը հուսով է, որ ՌԴ-ի, Իրանի և Ադրբեջանի միջև երկաթուղային ենթակառուցվածքի և բեռնափոխադրումների զարգացման ուղղությամբ համագործակցության վերաբերյալ համաձայնագրի նախապատրաստումը հնարավորինս շուտ կավարտվի: Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Ռուսաստանի նախագահը տեսակապի միջոցով Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ մասնակցել է Ռաշտ-Աստարա երկաթուղու կառուցման համաձայնագրի ստորագրման արարողությանը:
 
«Մենք հույս ունենք, որ եռակողմ ձևաչափով, ադրբեջանական կողմի մասնակցությամբ «Հյուսիս-Հարավ» երթուղով երկաթուղային ենթակառուցվածքի զարգացման և բեռնափոխադրումների վերաբերյալ համագործակցության մասին համաձայնագրի նախապատրաստումն արագ կավարտվի»,-ասել է Պուտինը:
 

  • Կիսվել: