շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մոսկվան եւ Անկարան բանակցություններ կանցկացնեն ՌԴ-ն լքող բրենդները թուրքականով  փոխարինելու շուրջ

Մոսկվան եւ Անկարան բանակցություններ կանցկացնեն ՌԴ-ն լքող բրենդները թուրքականով փոխարինելու շուրջ

Անկարան և Մոսկվան բանակցությունների նոր փուլ են սկսում՝ նվիրված Ռուսաստանը լքած արևմտյան բրենդերը թուրքականներով փոխարինելու հարցին: Այս մասին ասել է Ռուսաստանի առևտրի կենտրոնների խորհրդի նախագահ Դմիտրի Մոսկալենկոն։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Մոսկվան բանակցություններ է վարում Անկարայի հետ, որպեսզի թուրքական ընկերությունները երկար ժամանակ մնան Ռուսաստանում և շահութաբեր ներդրումներ կատարեն՛՛։

Ռուսական շուկայից մի շարք արտասահմանյան ընկերությունների հեռանալուց հետո ազատված նիշերը կարող են զբաղեցնել Թուրքիայի արտադրանքը, և Ռուսաստանում աճում է նաև այն ձեռնարկությունների թիվը, որոնք ցանկանում են աշխատել թուրքական կողմի հետ, ավելի վաղ հայտարարել էր ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը՝ Անկարա կատարած աշխատանքային այցի ժամանակ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: