Մոսկվան չի կարող մեծապես հուսադրող որևէ բան արձանագրել Ստամբուլում կայացած Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցություններում
Մոսկվան չի կարող որևէ բեկում կամ մեծապես հուսադրող որևէ բան արձանագրել Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցություններում, դեռ բավականին երկար աշխատանք է սպասվում։ Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն՝ անդրադառնալով երեկ Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցություններին, գրում է ՏԱՍՍ-ը։
«Դրականն այն է, որ ուկրաինական կողմը, համենայնդեպս, սկսել է հստակ ձևակերպել և թղթին հանձնել այն, ինչ առաջարկում է։ Մինչ այդ մենք չէինք կարողանում դրան հասնել», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Պեսկովը չի մեկնաբանել անցկացված բանակցությունների մանրամասները, մասնավորապես՝ Կիևի առաջարկները՝ հնարավոր համաձայնագրի երաշխավորների ցանկի, ինչպես նաև Ղրիմի և Դոնբասի հարցը ոչ ռազմական ճանապարհով լուծելու մասին։
«Մենք չենք ներխուժելու Ղրիմ, այն ՌԴ մի մասն է, - ասել է Պեսկովը։ - Մեր սահմանադրության համաձայն՝ մենք չենք կարող որևէ մեկի հետ քննարկել ՌԴ տարածքների ճակատագիրը, ռուսական շրջանների ճակատագիրը։ Դա բացառվում է»։