չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Մոսկվան չի դիտարկում Ուկրաինայում միջուկային զենքի կիրառման հնարավորությունը և չի ծրագրում իշխանափոխություն Կիևում. Լավրով

Մոսկվան չի դիտարկում Ուկրաինայում միջուկային զենքի կիրառման հնարավորությունը և չի ծրագրում իշխանափոխություն Կիևում. Լավրով

Ռուսաստանը սկսում է Ուկրաինայում հատուկ գործողության նոր փուլ և մտադիր է ամբողջությամբ ազատագրել Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետությունների տարածքները։ Այս India Today-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Գործողությունն Ուկրաինայի արևելքում ուղղված է, ինչպես հայտարարվել էր հենց սկզբից, Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետությունների լիակատար ազատագրմանը։ Այս գործողությունը կշարունակվի, դրա հաջորդ փուլը սկսվում է, և ես կարծում եմ՝ հիմա կարևոր պահ է՛՛։

Գործողության պատճառներից մեկը, ըստ նրա, ՆԱՏՕ-ի ընդլայնումն է դեպի արևելք. ՛՛Ռուսաստանը բազմիցս մտահոգություն է հայտնել, որ Ուկրաինան հարթակ են դարձնում մեր դեմ, բայց Արևմուտքում ասում էին, որ Կիևը կարող է անդամակցել Հյուսիսատլանտյան դաշինքին, և ոչ ոք չի կարող կանգնեցնել նրան, եթե նա նման ցանկություն ունի՛՛:

Որպես մեկ այլ պատճառ Լավրովը նշել է ազգայնականությունն Ուկրաինայում: Նա հավելել է, որ Մոսկվան դիմել է ռազմական գործողությունների Դոնեցկի ու Լուգանսկի նկատմամբ սպառնալիքի պատճառով:

Լավրովը նաև հավաստիացրել է, որ Մոսկվան չի դիտարկում Ուկրաինայում միջուկային զենքի կիրառման հնարավորությունը, ինչի մասին ավելի վաղ հայտարարել էր նախագահ Վոլոդիմիր Զելենսկին: ՌԴ ԱԳ նախարարը նշել է նաև, որ Մոսկվան չի ծրագրում իշխանափոխություն Կիևում:

  • Կիսվել: