չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Ռուսաստանը օտարերկրյա առաջնորդներին չի հրավիրել Մոսկվայում նշվելիք Հաղթանակի օրվան

Ռուսաստանը օտարերկրյա առաջնորդներին չի հրավիրել Մոսկվայում նշվելիք Հաղթանակի օրվան

Մոսկվան այս տարի օտարերկրյա առաջնորդներից ոչ մեկին չի հրավիրել Հաղթանակի օրվա տոնակատարությանը, ուրբաթ լրագրողներին ասաց ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք ոչ մի օտարերկրյա ղեկավարի չենք հրավիրել Հաղթանակի օրվան: Փաստն այն է, որ այս տարի հոբելյանական տարեդարձ չէ: Սա մեր տոնն է, սա սուրբ տոն է ողջ Ռուսաստանի, բոլոր ռուսների համար: Բայց մենք օտարերկրյա առաջնորդների չենք հրավիրել», - ասել է Կրեմլի խոսնակը։

Նրա խոսքով, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մասնակցությունն այս իրադարձություններին նույնպես չի սպասվում։

«Որքանով ես գիտեմ, ոչ, նա չի ծրագրում մասնակցել»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին։

  • Կիսվել: