շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՌԴ ԱԳՆ-ն արգելել է 347 պաշտոնյաների եւ հասարակական գործիչների մուտքը Բալթյան երկրներից

ՌԴ ԱԳՆ-ն արգելել է 347 պաշտոնյաների եւ հասարակական գործիչների մուտքը Բալթյան երկրներից

Ռուսաստանի ԱԳՆ-ն, ի պատասխան մերձբալթյան պետությունների թշնամական քաղաքականության Մոսկվայի հանդեպ, արգելել է երկիր Լատվիայի, Լիտվայի եւ Էստոնիայի 347 քաղաքացիների մուտքը, որոնց մեջ են նախարար, պատգամավորներ, հասարակական գործիչներ եւ լրագրողներ, նշվել է նախարարության հաղորդագրությունում։

«Վերջին ժամանակներս ռուսական «ստոպ-լիստում» ներառվել են Լատվիայի, Լիտվայի եւ Էստոնիայի 347 քաղաքացիներ»,- նշվել է հաղորդագրությունում։

ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ Մերձբալթյան պետությունների «թշնամական քաղաքականությունը Ռուսաստանի հանդեպ, Լատվիայի, Լիտվայի եւ Էստոնիայի կողմից պատժամիջոցներին աջակցելը, Ռուսաստանի ներքին գործերին միջամտելը, ռուսալեզու բնակչության հետապնդումները, բարբարոսական արշավը խորհրդային զինվորների հուշարձանների դեմ, նացիզմի հերոսացումը, ինչպես նաեւ Կիեւին պաշտպանելու հանցավոր գիծը պահանջում են պատասխան միջոցներ այն անձանց նկատմամբ, որոնք հանցակից են այդ չարագործություններին»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: