ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Մոսկվա» հրթիռային հածանավը խորտակվել է. ՌԴ ՊՆ

«Մոսկվա» հրթիռային հածանավը խորտակվել է. ՌԴ ՊՆ

«Մոսկվա» հրթիռային հածանավը փոթորկի պայմաններում դեպի նպատակակետ քարշակելիս խորտակվել է՝ զինամթերքի պայթելուց առաջացած հրդեհի հետևանքով ստացած վնասման պատճառով։ Այս մասին հինգշաբթի հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։ 

««Մոսկվա» հածանավը դեպի նշանակման նավահանգիստ քարշակելու ժամանակ զինամթերքի պայթելուց առաջացած հրդեհի հետևանքով ստացած կորպուսի վնասման պատճառով կորցրել է կայունությունը։ Փոթորկոտ ծովի պայմաններում նավը խորտակվել է»,- հայտնել են ռազմական գերատեսչությունից։

Հածանավի անձնակազմը տարհանվել է Սևծովյան նավատորմի նավերը, որոնք գտնվում են տարածքում:

Մինչդեռ ուկրաինական կողմը պնդում է, որ իրենց արձակած «Նեպտուն» թևավոր հրթիռների հարվածի հետևանքով են հզոր պայթյուններ և հրդեհ տեղի ունեցել «Մոսկվա» հածանավում։ Այս մասին հայտնել է Օդեսայի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Մաքսիմ Մարչենկոն:

  • Կիսվել: