«Մոսադը» 5000 փեյջերում պայթուցիկներ է տեղադրել «Հըզբոլլահի» համար
«Մոսադը» 5000 փեյջերում պայթուցիկներ է տեղադրել «Հըզբոլլահի» համար, հայտնում են տեղական ԶԼՄ–ները։
Հաղորդվում է, որ գաջեթները պատվիրվել են թայվանական Gold Apollo ընկերությունից։ 3000 փեյջեր միաժամանակ պայթել է, երբ կոդային հաղորդագրություն է ուղարկվել։ Ըստ տարբեր աղբյուրների` դրանք կարող էին պարունակել 3-ից 20 գրամ պայթուցիկ:
Թայվանի ոստիկանությունն այժմ ստուգում է Gold Apollo-ն:
Ըստ Sky News Arabia-ի, իսրայելական Մոսադը փեյջերի մարտկոցներում տեղադրել է PETN քիմիական նյութը, ինչը հանգեցրել է դրա պայթեցմանը մարտկոցների ջերմաստիճանի կտրուկ բարձրացման արդյունքում, որն էլ հեռակա հրահրվել է իսրայելական հետախուզության մասնագետների կողմից։