ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Մոլդովայում պահեստազորայինների հավաքներ են մեկնարկել

Մոլդովայում պահեստազորայինների հավաքներ են մեկնարկել

Մոլդովայում սեպտեմբերի 25-29-ը կանցկացվեն պահեստազորի զորավարժություններ: Այս մասին հայտնել է երկրի Պաշտպանության նախարարությունը։

Նշվում է, որ զորավարժությունների շրջանակում զինտեխնիկա է բերվելու, քաղաքացիներին խնդրել են հանգստություն պահպանել և այդ մասին լուրեր չտարածել։

Իրենց հերթին, չճանաչված Մերձդնեստրի իշխանությունները մտահոգություն են հայտնել զորավարժությունների կապակցությամբ, որոնք անցկացվում են Բուլբոակա զորավարժարանում՝ Դնեստրի երկայնքով բաժանարար գոտու մոտ, որը պահպանվում է ռուս խաղաղապահների կողմից։

 

  • Կիսվել: