երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Մոլդովայի նախագահը Ռուսաստանից պահանջել է զորքերը դուրս բերել Մերձդնեստրից

Մոլդովայի նախագահը Ռուսաստանից պահանջել է զորքերը դուրս բերել Մերձդնեստրից

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն մեկնաբանել է ԵԽԽՎ որոշումը Մերձդնեստրը Ռուսաստանի կողմից օկուպացված տարածք ճանաչելու մասին։ Սանդուն նշել է, որ միշտ պահանջել են ռուսական զորքի դուրսբերումը Մերձդնեստրից։ Նրա խոսքով, ԵԽԽՎ որոշումը կապված է Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ։

Տեղեկացնենք, որ մարտի 15-ին ԵԽԽՎ-ն բանաձև է ընդունել՝ ճանաչելով, որ Ռուսաստանն օկուպացրել է Մոլդովայի մաս համարվող Մերձդնեստրը։ Մերձդնեստրը նման բարձր մակարդակով առաջին անգամ է օկուպացված տարածք ճանաչվում։ Նախկինունմ Եվրոպայի խորհուրդն այն անվանում էր «ՌԴ արդյունավետ վերահսկողության տակ գտնվող»։

  • Կիսվել: