երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Մոլդովայի և ԱՄՆ-ի կառավարությունները համաձայնագիր կստորագրեն գաղտնի տեղեկատվության փոխանակման և պաhպանման մասին

Մոլդովայի և ԱՄՆ-ի կառավարությունները համաձայնագիր կստորագրեն գաղտնի տեղեկատվության փոխանակման և պաhպանման մասին

Մոլդովայի և ԱՄՆ-ի կառավարությունները համաձայնագիր կստորագրեն գաղտնի տեղեկատվության փոխանակման և պաhպանման մասին: Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է Մոլդովայի ԱԳՆ գլխավոր քարտուղար Միխայ Միցուն։

Նա, մասնավորապես, նշել է. «Համաձայնագրի ստորագրումը կապահովի երկու երկրների փոխհարաբերություններում հետևողականություն, հստակություն և պատասխանատվություն, գաղտնի տեղեկատվության պահպանման գործում փոխադարձ միջոցառումների իրականացում»:

Ինչպես հայտնի է՝ մայիսի վերջին Մոլդովան Լիտվայի հետ նույնպես ստորագրել է գաղտնի տեղեկատվության փոխանակման և փոխադարձ պաշտպանության մասին միջկառավարական համաձայնագիր։

 

  • Կիսվել: