չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Մոլդովան արգելել է ռուսական լրատվական հաղորդումների հեռարձակումը

Մոլդովան արգելել է ռուսական լրատվական հաղորդումների հեռարձակումը

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ստորագրել է օրենք, որն արգելում է Ռուսաստանից լրատվական հաղորդումների հեռարձակումը։ Այս մասին հայտարարել է Հեռուստատեսության և ռադիոյի խորհրդի ղեկավար Լիլիանա Վիցուն, փոխանցում է РИА Новости-ն։

Օրենքն ուժի մեջ կմտնի հաջորդ շաբաթ։ Փաստաթուղթն արգելում է լրատվական և վերլուծական հաղորդումների, ինչպես նաև ռուսական ռազմական ֆիլմերի վերահեռարձակումը։ Օրենքը սահմանում է «ապատեղեկատվություն» հասկացությունը՝ որպես տեղեկատվական անվտանգությանը վնասող տեղեկատվության միտումնավոր տարածում։ Խոսքը, մասնավորապես, «ռազմական ագրեսիան, հիբրիդային ագրեսիան, ահաբեկչությունը, բռնապետական վարչակարգերը արդարացնող կամ խթանող» տեղեկատվության մասին է։

Հեռուստաալիքները կարող են տուգանվել 2100-5255 դոլարի սահմաններում ապատեղեկատվական բովանդակություն տարածելու համար։ Եթե նորից խախտեն օրենքը, ապա նրանց սպառնում է հեռարձակման լիցենզիայի կասեցում մինչև յոթ օրով։

  • Կիսվել: