Մոլդովական դատարանը Գագաուզիայի ղեկավարին դատապարտել է 7 տարվա ազատազրկման
Քիշնևի դատարանը Գագաուզիայի ինքնավար մարզի (Բաշկան) ղեկավար Եվգենիա Գուցուլին դատապարտել է 7 տարվա ազատազրկման կիսափակ տիպի բանտում՝ քաղաքական կուսակցության անօրինական ֆինանսավորման գործով։ Այս մասին հաղորդում է տեղական NewsMaker-ը, փոխանցում է Meduza-ն։
Նշվում է, որ միևնույն գործով Մոլդովայում արգելված ռուսամետ «Շոր» կուսակցության նախկին քարտուղար Սվետլանա Պոպանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման։
Ըստ մեղադրանքի՝ 2019-2022 թվականներին, երբ Գուցուլն աշխատել է որպես «Շոր» կուսակցության քարտուղար, Ռուսաստանից համակարգված կերպով Մոլդովա է ներմուծել գումար, որն այնուհետև օգտագործվել է կուսակցության կողմից։ Գագաուզիայի ինքնավարության ղեկավարը նաև մեղադրվում է որոշ կուսակցական գրասենյակների աշխատանքը համակարգելու և «Շորի» գործունեությունը ֆինանսավորելու համար «կազմակերպված հանցավոր խմբից դիտավորյալ գումար՝ ավելի քան 42,5 միլիոն լեյ, ստանալու» համար:
Ինչպես հաղորդվում է՝ Գուցուլն իրեն մեղավոր չի ճանաչում։ Մարտին Գուցուլը ձերբակալվել էր, ապա կալանավորվել, սակայն արդեն ապրիլին դատարանը նրա խափանման միջոցը փոխել էր տնային կալանքի։ Դատավճռի հրապարակումից հետո Գագաուզիայի ինքնավարության ղեկավարը կալանավորվել է դատարանում։


