հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Միտինգ Նեթանյահուի նստավայրի մոտ. ինչ են պահանջում ցուցարարները

Միտինգ Նեթանյահուի նստավայրի մոտ. ինչ են պահանջում ցուցարարները

Մի քանի հարյուր ցուցարարներ երեկ երեկոյան հավաքվել են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նստավայրի մոտ՝ պահանջելով կառավարությունից շտապ քայլեր ձեռնարկել ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդ պահվողներին ազատելու ուղղությամբ, տեղեկացնում է The Times of Israel-ը։

Նշվում է, որ ցույցի 300-ից ավելի մասնակիցները հայտարարել են, որ անձամբ Նեթանյահուն ու նրա գլխավորած կառավարությունն են պատասխանատու նրա համար, որ իրենց հարազատները այսօր պատանդի կարգավիճակում են։ Բացի այդ, ցուցարարները մեղադրել են Իսրայելի վարչապետին ու կառավարությանը այն բանի համար, որ նրանք անհրաժեշտ ջանքեր չեն գործադրում պատանդ պահվողներին ազատելու ուղղությամբ։

Ըստ իսրայելական կողմի պաշտոնական տվյալների՝ ՀԱՄԱՍ-ը այժմ պատանդ է պահում 132 իսրայելցու։

 

  • Կիսվել: