ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մինսկում բերման են ենթարկել ՀՀ-ում տավուշյան իրադարձությունները լուսաբանող ռազմական լրագրողին (տեսանյութ, լուսանկար)

Մինսկում բերման են ենթարկել ՀՀ-ում տավուշյան իրադարձությունները լուսաբանող ռազմական լրագրողին (տեսանյութ, լուսանկար)

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում նախորդ գիշերը բերման է ենթարկվել հայտնի ռուսաստանցի ռազմական լրագրող, WarGonzo նախագծի հեղինակ, «Русская Весна» լրատվամիջոցի թղթակից Սեմյոն Պեգովը, տեղեկացնում է Русская Весна-ն՝ հղում անելով Комсомольская правда-ի ռազմական թղթակից Ալեքսանդր Կոցին: 

՛՛Այս տեսանյութում երևում են իմ ընկերոջ ու եղբոր, լրագրող Սեմյոն Պեգովին բերման ենթարկելու կադրերը: Նրան քարշ են տալիս գետնով՝ ձեռքերից բռնած: Գիշերվանից նրա մասին տեղեկություն չկա: Նրա հեռախոսն անհասանելի է՛՛,-ասել է Կոցը:

«Русская Весна»-ն ՌԴ ԱԳՆ-ին կոչ է արել ուշադրություն դարձնել Բելառուսում լրագրողների իրավունքների կոպիտ խախտումներին:

Նշենք, որ մի քանի շաբաթ առաջ եմյոն Պեգովը ժամանել էր Հայաստան և հայ-ադրբեջանական սահմանից՝ Տավուշից, լուսաբանում էր հուլիսյան իրադարձությունները:

  • Կիսվել: