հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Մինչև Սիրիայի ժողովուրդը չխնդրի, չենք հեռանա. Էրդողան

Մինչև Սիրիայի ժողովուրդը չխնդրի, չենք հեռանա. Էրդողան

Թուրքիայի զինված ուժերը Սիրիայից կհեռանան միայն այն դեպքում, երբ Սիրիայի ժողովուրդը խնդրի այդ մասին, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, տեղեկացնում էՌԻԱՆովոստին։

Ստամբուլում ելույթի ժամանակ Թուրքիայի նախագահը, մասնավորապես, ասել է.

«Մենք չենք հեռանա Սիրիայից մինչև Սիրիայի ժողովուրդը չասի. «Շնորհակալություն, հիմա կարող եք գնալ»:

Էրդողանը հավելել է նաև, որ Թուրքիան մտադիր է Սիրիայում «լիովին օգտագործել իր իրավասությունները, որոնք բխում են միջազգային իրավունքից»:

 

  • Կիսվել: