ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մինչև հունիսի 15-ն օտարերկրացիներին չեն պարտավորեցնի հեռանալ ՌԴ-ից

Մինչև հունիսի 15-ն օտարերկրացիներին չեն պարտավորեցնի հեռանալ ՌԴ-ից

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կորոնավիրուսի պանդեմիայի ֆոնին հրամանագիր է ստորագրել, որի համաձայն՝ մինչև հունիսի 15-ն օտարերկրացիների նկատմամբ չի կիրառվի որոշում, որով նրանց կպարտավորեցնեն լքել Ռուսաստանի տարածքը, տեղեկացնում են Կրեմլի լրատվական ծառայությունից:

«2020 թվականի մարտի 15-ից հունիսի 15-ը ժամանակահատվածում օտարերակրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց նկատմամբ չեն կիրառվի նրանց երկրում գտնվելու անցանկալիության, արտաքսման կամ օտարերկրյա պետություն տեղափոխման մասին որոշումները», - ասված է փաստաթղթում։

Նաև մինչ հունիսի 15-ը որոշումներ չեն կայացվի փախստականի կարգավիճակից զրկելու, ժամանակավոր կացության իրավունքի, տրամադրած վիզան չեղարկելու, ժամանակավոր աշխատանքի իրավունքի թույլտվության, պետական ծրագրերի մասնակցության վերաբերյալ:

  • Կիսվել: