հինգշաբթի, դեկտեմբեր 12
12 / 12 / 2024
Միմիայն վրաց ժողովուրդը պետք է որոշի իր երկրի ապագան. Պետդեպ

Միմիայն վրաց ժողովուրդը պետք է որոշի իր երկրի ապագան. Պետդեպ

ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Մեթյու Միլլերի խոսքով, Ռուսաստանը բազմիցս ուղղակիորեն միջամտել է այլ երկրների ընտրություններին։ Միաժամանակ նա ընդգծել է, որ իր երկրի ապագան պետք է որոշի միմիայն վրաց ժողովուրդը, գրում է aliq.ge-ն:

Հուլիսի 22-ին Պետքարտուղարությունում կայացած ճեպազրույցում Միլլերը նշել է, որ ԱՄՆ-ը «միշտ ուշադիր հետևում է» ընտրություններին Ռուսաստանի միջամտության փաստերին։

«Դուք մեզանից բազմիցս լսել եք, որ միմիայն վրաց ժողովրդի որոշումն է կարևոր իր երկրի ապագայի հարցում»,- ասել է Միլլերը։

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 26-ին։ Այս փուլում կան երեք քաղաքական միավորումներ արևմտամետ ընդդիմադիր թևում, իսկ իշխող «Վրացական երազանքը» միացել է իր հակաարևմտյան հռետորաբանությամբ աչքի ընկնող «Ժողովրդի ուժը» շարժմանը։

  • Կիսվել: