Միխեիլ Սաակաշվիլին կոչ է անում հայերին գնալ ընտրության
Վրաստան նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կոչ է անում քաղաքացիներին գնալ ընտրության։
Նա գրել է. «Իմ թանկագին հայ հայրենակիցներ
Մեր ընդհանուր հայրենիքի՝ Վրաստանի ճակատագիրն է որոշվում։ Մի վախեցեք անցողիկ կառավարությունից, գնացեք ընտրության և գունավորեք ընդդիմությունը՝ հոկտեմբերի 26-ին 5 համարը։
Իմացեք, Վրաստանի եվրոպական ուղի վերադաձնալուց է կախված նաև մեր հարևան Հայաստանի լինել-չլինելը, ինչպես նաև Կովկասում խաղաղության ճակատագիրը։
Ես ապավինում եմ Ձեր հայրենասիրությանը և իմաստությանը։
Ձեր՝ Միխեիլ Սաակաշվիլի»։