ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Միխայիլ Սաակաշվիլին սկսել է սնունդ ընդունել, այդ թվում՝ մեղր ու բնական հյութ. քրեակատարողական ծառայություն

Միխայիլ Սաակաշվիլին սկսել է սնունդ ընդունել, այդ թվում՝ մեղր ու բնական հյութ. քրեակատարողական ծառայություն

Հատուկ քրեակատարողական ծառայության ղեկավար Նիկա Ցխվարաշվիլին հաստատում է, որ Միխայիլ Սաակաշվիլին սկսել է ընդունել մեղր ու բնական հյութ: Տեղեկատվությունը տարածել է Քրեակատարողական հատուկ ծառայությունը:

Տեսչության հաղորդագրության համաձայն՝ բանտի խանութից Սաակաշվիլին գնել է յոթ տարա մեղր, հաղորդում է Վրաստանի առաջին ալիքը:
 
«Երկուշաբթի պատրաստվել է անձնական քարտը: Նրան հասանելի են եղել տարբեր մթերքներ, այդ թվում՝ բնական հյութ, մեղր, իսկ պատվերը հաստատելուց հետո, որքան տեղյակ եմ, նա արդեն ստացել է մի քանի տարա մեղր, ինչպես նաեւ մի քանի լիտր բնական հյութ:
 
Նա սկսել է սնունդ ընդունել, այդ թվում՝ մեղր, բնական հյութ, ինչը, փաստորեն, վկայում է, որ այսպես, թե այնպես, օրգանիզմը չի հյուծվի»,-հայտարարել է Նիկա Ցխվարաշվիլին:

  • Կիսվել: