երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Միջուկային զենքը պետք է անցնի պատմության գիրկը. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

Միջուկային զենքը պետք է անցնի պատմության գիրկը. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

Համաշխարհային հանրակցությունը պետք Է ընդմիշտ հրաժարվի միջուկային զենքի փորձարկումներից, սպառազինությունների այդ տեսակը պետք Է անցնի պատմության գիրկը: Օգոստոսի 28-ին այդ մասին հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը:

«Մեր աշխարհը միջուկային զենքի պատանդ Է մնում բավականաչափ երկար ժամանակ: Մահվան այդ սարքավորանքները չեն երաշխավորում ո՛չ հաղթանակ, ո՛չ անվտանգություն, դրանք նախատեսված են սոսկ ավերման համար: Եկեք ապահովենք, որպեսզի (միջուկային զենքի) փորձարկումներն ավարտվեն ընդմիշտ, եւ միջուկային զենքը դարձնենք պատմության սեփականությունը մեկընդմիշտ»,- գրել Է նա Twitter-ում:
 

Օգոստոսի 29-ին նշվում Է Միջուկային փորձարկումների դեմ գործողությունների միջազգային օրը: Այն սահմանվել Է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 2009 թվականի դեկտեմբերի 2-ին (բանաձեւ թիվ 64/35) Ղազախստանի նախաձեռնությամբ: Օրվա ընտրությունը կապված Է 1991 թվականի օգոստոսի 29-ին Ղազախստանի Սեմիպալատինսկի միջուկային զինափորձարանի փակման հետ, որը խոշորագույններից մեկն Էր աշխարհում: Օրն ամեն տարի նշվում Է 2010 թվականից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

  • Կիսվել: