հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ի բարձր հանձնակատարին է ներկայացրել ԼՂ-ում մարդու իրավունքների զանգվածային խախտումները

ՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ի բարձր հանձնակատարին է ներկայացրել ԼՂ-ում մարդու իրավունքների զանգվածային խախտումները

Հոկտեմբերի 6-ին Ժնևում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը հանդիպում է ունեցել Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի բարձր հանձնակատար Վոլկեր Թյուրքի հետ։ Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից:

Վահե Գևորգյանը բարձր հանձնակատարին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ իրականացված էթնիկ զտման քաղաքականությունը և մարդու իրավունքների զանգվածային խախտումներն ու ոճրագործությունները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականների իրավունքների պաշտպանության հարցերը։

  • Կիսվել: