ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ռուսաստանը Անվտանգության խորհրդի նիստ է նախաձեռնել Ուկրաինայի հարցով

Ռուսաստանը Անվտանգության խորհրդի նիստ է նախաձեռնել Ուկրաինայի հարցով

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցչությունը հունվարի 17-ին Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է նախաձեռնում, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Այս մասին չորեքշաբթի իր Telegram ալիքում ասել է ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ​​ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին՝ չտեղեկացնելով, թե ինչ է քննարկվելու նիստի ընթացքում։

Բացի դրանից, ռուս դիվանագետը նշել է, որ  Ռուսաստանի Դաշնությունը հունվարի 20-ին հրավիրում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ պաշտոնական նիստ՝ համաձայն «Արրիա բանաձեւի»՝ Ուկրաինայի Զինված ուժերի կողմից Դոնբասի դեկտեմբերյան հրետակոծության թեմայով։

«Հետաքրքիր բանախոսներ և փաստեր են լինելու. ինչպես գիտեք, նման հանդիպումներին, ի տարբերություն Անվտանգության խորհրդի պաշտոնական նիստերի, մենք կարող ենք տեսա և ֆոտոնյութեր ցուցադրել»,- ընդգծել է նա։

  • Կիսվել: