կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Միջուկային հակամարտության հեռանկարը կրկին հնարավորի տիրույթում է. Գուտերեշ

Միջուկային հակամարտության հեռանկարը կրկին հնարավորի տիրույթում է. Գուտերեշ

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ միջուկային հակամարտության հեռանկարը ՛՛կրկին հնարավորի տիրույթում է հայտնվել՛՛, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Լրագրողների հետ զրույցում Գուտերեշը, մասնավորապես, ասել է. ՛՛Ռուսական միջուկային ուժերի մարտական պատրաստականության մակարդակի բարձրացումը արյունը սառեցնող իրադարձություն է։ Միջուկային հակամարտության հեռանկարը, որը ժամանակին անհնար էր պատկերացնել, այժմ կրկին հնարավորի տիրույթում է հայտնվել՛՛:

Նա նշել է, որ պետք է ապահովվեն Ուկրաինայում միջուկային օբյեկտների անվտանգությունն ու պաշտպանությունը: Գուտերեշը կոչ է արել ընթանալ դիվանագիտության եւ խաղաղության ճանապարհով:

 

  • Կիսվել: