երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Միջուկային գործարքի շուրջ Իրանի հետ բանակցությունները «եզրափակիչ փուլում» են. ԱՄՆ Պետքարտուղարություն

Միջուկային գործարքի շուրջ Իրանի հետ բանակցությունները «եզրափակիչ փուլում» են. ԱՄՆ Պետքարտուղարություն

Իրանի հետ բանակցությունները իրանական միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին (ԳՀՀԾ) վերադառնալու շուրջ գտնվում են եզրափակիչ փուլում, կողմերին ոչ ավելի, քան մի քանի շաբաթ է մնացել համաձայնագրի հասնելու համար: Այս մասին հունվարի 31-ին հայտարարել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը:

«ՄԵնք այժմ գտնվում ենք ճանապարհի եզրափակիչ հատվածում: Ինչպես մենք արդեն ասել ենք, դրանք (բանակցությունները) չեն կարող հավերժ շարունակվել: Դա ո՛չ կանխագուշակում է, ո՛չ սպառնալիք եւ ո՛չ էլ արհեստականորեն սահմանված ժամկետներ: Դա ընդամենը պահանջ է, որը մենք հասցրել ենք Իրանին եւ «5+1» խմբի բոլոր անդամներին»,-Միացյալ Նահանգների դիվանագիտական գերատեսչության ներկայացուցիչն ասել է հեռախոսային ճեպազրույցի ընթացքում:

Նրա խոսքով՝ իրանական միուկային գործարքի պայմանների կատարմանը կողմերի վերադարձին մնում է ոչ ավելի, քան մի քանի շաբաթ: Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հավելել է, որ Թեհրանին անհրաժեշտ է քաղաքական որոշում ընդունել, թե արդյոք նա մտադիր է վերադառնալ ԳՀՀԾ-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

  • Կիսվել: