երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Միջազգային ոչ մի ճնշում չի կարող ազդել Ադրբեջանի կառավարության վրա․ Ալիև

Միջազգային ոչ մի ճնշում չի կարող ազդել Ադրբեջանի կառավարության վրա․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոխորտացել է, թե ոչ մի միջազգային ճնշում իրենց վրա չի կարող ազդեցություն ունենալ։

«Հայաստանն իր ապագան պետք է պլանավորի՝ ելնելով իր ազգային շահերից, ոչ թե ելնելով մեր տարածաշրջանից հեռու գտնվող երկրների նկրտումներից։ Ոչ մի միջազգային ճնշում չի կարող ազդել Ադրբեջանի կառավարության կամքի վրա։ Հայաստանն աշխարհի տարբեր ծայրերում գտնվող իր սփյուռքին օգտագործում է Ադրբեջանի դեմ հարձակումների համար, բայց նրանց գործողություններն արդյունք չեն տա»,- ասել է Ալիևը։

Նա շտապել է նաև հավաստիացնել, թե Ադրբեջանը «պատրաստ է խաղաղության»։

«Բայց այնպիսի խաղաղության, որը հիմնված կլինի երկու երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչման վրա, այնպիսի խաղաղության, որը հիմնված կլինի ողջախոհության և «պատմական արդարության» վրա»,- ասել է նա։

  • Կիսվել: