կիրակի, հունիս 30
30 / 6 / 2024
Միջազգային հանրությունը կորցնում է համբերությունը՝ Կարմիր ծովում տիրող իրավիճակով պայմանավորված. Մեծ Բրիտանիայի ՊՆ ղեկավարը խոսել է Իրանի մասին

Միջազգային հանրությունը կորցնում է համբերությունը՝ Կարմիր ծովում տիրող իրավիճակով պայմանավորված. Մեծ Բրիտանիայի ՊՆ ղեկավարը խոսել է Իրանի մասին

Միջազգային հանրությունը կորցնում է համբերությունը՝ Կարմիր ծովում տիրող իրավիճակով պայմանավորված: Այս մասին The Daily Telegraph-ին տված հարցազրույցում խոսելով Իրանի մասին՝ ասել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գրանտ Շապսը:

Նրա նխոսքով՝ Իրանն ազդեցություն ունի Եմենի ապստամբ հութիների վրա, ուստի պետք է ստիպի նրանց՝ դադարեցնել գրոհները առևտրային նավերի վրա։

՛՛Դուք պետք է ստիպեք հութիներին և ձեր մյուս խամաճիկներին՝ ՛՛Հեզբոլլահ՛՛-ին և որոշ ուժերի՝ Իրաքում և Սիրիայում, դադարեցնել իրենց գործողություններն ու հետագայում էլ հրաժարվել դրանցից, քանի որ մեր ու աշխարհի համբերությունը սպառվում է՛՛,-ասել է Շապսը՝ պատասխանելով հարցին, թե ինչ ուղերձ կցանկանար փոխանցել Իրանի ղեկավարությանը։

Նա նաև հավելել է. ՛՛Մենք հիանալի տեսնում ենք՝ դուք ինչ եք անում, ինչպես եք անում, հատկապես, եթե խոսքը հութիների մասին է, և դա լավ ավարտի չի հանգեցնի՛՛:

The Daily Telegraph-ը հաղորդել է նաև, որ այս հայտարարությունը Շապսը հնչեցրել է դեռ հինգշաբթի՝ Եմենի վրա ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի ձեռնարկած հրթիռային գրոհից առաջ։

 

  • Կիսվել: