երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Միջազգային ահաբեկչություն. Զախարովան՝ Մոսկվայում շենքերի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման մասին

Միջազգային ահաբեկչություն. Զախարովան՝ Մոսկվայում շենքերի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման մասին

Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Մոսկվայում շենքերի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումը։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան RTVI-ին տված հարցազրույցում տեղի ունեցածն անվանել է ՛՛միջազգային ահաբեկչություն՛՛:

Ըստ Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության՝ հարձակման հետևում կանգնած են Ուկրաինայի զինված ուժերը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը տեղեկացրել էր, որ հուլիսի 24-ի առավոտյան՝ ժամը 04:00-ի սահմաններում, անօդաչու սարքերը հարվածներ են հասցրել երկու շենքի։ Ինչպես նշել է ՌԴ ՊՆ-ն, եղել է երկու անօդաչու թռչող սարք։ Երկուսն էլ ճնշվել են ռադիոէլեկտորնային պայքարի միջոցներով:

Առաջին անօդաչու թռչող սարքն ընկել է Կոմսոմոլսկի պողոտայում, երկրորդը՝ Լիխաչյովի փողոցում գտնվող բիզնես կենտրոնի բարձրահարկ շենքին։ 

  • Կիսվել: