Microsoft-ը հարկադրաբար կթարմացնի համակարգիչները
Microsoft-ը սկսել է հարկադրաբար տեղադրել արդի թարմացումը Windows-ով գործառնող համակարգիչներին, հաղորդում է Lenta-ն՝ հղում անելով Bleeping Computer-ին:
Ըստ ընկերության նյութերի՝ Microsoft-ը սկսել է համակարգիչները թարմացման գործընթացը մինչեւ 20H2 տարբերակի Windows 10: Թարմացումները կտեղադրեն օպերացիոն համակարգերի մեծաքանակ տարբերակների վրա, որոնց սպասարկման ժամկետը մոտենում է ավարտին: Թարմացումները տեղի են ունենում աստիճանաբար:
Ընկերությունում նաեւ բացատրել են, որ թարմացումներն աստիճանաբար են արվում, որպեսզի ապահովեն «խելամիտ եւ անխոչընդոտ» անցումը դեպի ԾԱ նոր տարբերակները: Ըստ Microsoft-ի ծրագրի՝ առաջիկայում կթարմացվեն 1809, 1909 տարբերակների Windows 10-ն ու 1909 տարբերակի Windows Server-ը: