չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Միայն հաշտարար հայտարարությունները քիչ են, հարկ է, որ Էրդողանը իրական քայլեր անի. Ֆրանսիայի ԱԳ նախարար

Միայն հաշտարար հայտարարությունները քիչ են, հարկ է, որ Էրդողանը իրական քայլեր անի. Ֆրանսիայի ԱԳ նախարար

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ լը Դրիանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կոչ է արել իրական քայլեր ձեռնարկել մի շարք տարածաշրջաններում  կայունություն հաստատելու համար, գրում է ermenihaber.am-ը:

«Մենք շատ հակասություններ ունենք Թուրքիայի հետ։ Էրդողանի վերջին 2, 3 օրերի միայն հաշտարար հայտարարությունները բավական չեն, մեզ պետք են իրական քայլեր», -  ասել է Դրիանը՝ հավելելով,  որ կան մի շարք պարզ քայլեր, որոնք Էրդողանը պիտի ձեռնարկի միջերկրածովյան տարածաշրջանում, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության գոտում և Լիբիայում։

Նա Թուրքիային մեղադրել է ծավալապաշտական գործողություններ իրականացնելու մեջ՝ մատնաշնելով Միջերկրական ծովում և Լիբիայում տեղի ունեցող իրադարաձությունները։

«Դե ֆակտո Թուրքիան արգրեսիա է իրականացնում երկու երկրի դեմ»,- շեշտել է Ֆրանսիայի ԱԳՆ-ի ղեկավարը։

  • Կիսվել: