Վահագն Հովակիմյանին էլ շփոթում են ՔՊ-ի հետ. Վարդևանյանը՝ իրեն «Հայաստան» դաշինքից ներկայացնելու մասին
Այսօր ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը շփոթվեց և Արամ Վարդևանյանին ներկայացրեց որպես «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, այնուհետև ներողություն խնդրեց և ասաց․«Ոչ մի տողատակ չկա, ակամայից է ստացվում»։
Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում դա այսպես մեկնաբանեց. «Վահագն Հովակիմյանին էլ շփոթում են ՔՊ-ի հետ, որովհետև 2021 թվականին վերջինս որպես ՔՊ ներկայացուցիչ մասնակցում էր ՍԴ նիստին։
2021 թվականին ես եղել եմ ՍԴ-ում որպես ներկայացուցիչ, Վահագն Հովակիմյանը՝ պատգամավորի թեկնածու, այնուհետև՝ պատգամավոր, հետո դուրս է եկել ակտիվ քաղաքականությունից»։



