հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Միայն Գերմանիայի կողմից հատկացվող օգնությունն Ուկրաինային բավարար չի լինի. Շոլց

Միայն Գերմանիայի կողմից հատկացվող օգնությունն Ուկրաինային բավարար չի լինի. Շոլց

Միայն Գերմանիայի կողմից հատկացվող օգնությունն Ուկրաինային բավարար չի լինի: Այս մասին այսօր Բեռլինում կայացած՝ Բունդեսթագի լիագումար նիստի ժամանակ ասել է Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը։

Նա, մասնավորապես, նշել է. «Դատելով այն տվյալներից, որ այժմ մեր ձեռքի տակ են, այս տարի Ուկրաինայի դիմադրության համար հատկացվող օժանդակության կեսից ավելին գերմանական է լինելու։ Դա, սակայն, բավարար չէ։ Մեզ շատ ավելի լայն, համաեվրոպական աջակցություն է անհրաժեշտ»:

  • Կիսվել: