Մեզ ոչինչ չեն փոխանցել. Զելենսկին հերքել է Պեսկովի հայտարարությունն այն մասին, թե ՌԴ-ն Ուկրաինային հստակ ձևակերպումներով փաստաթուղթ է հանձնել
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ Ուկրաինան խաղաղ բանակցությունների շրջանակում Ռուսաստանից չի ստացել փաստաթղթերի փաթեթ:
Նա նշել է. ՛՛Ոչինչ չեմ լսել այդ մասին: Վստահաբար ոչինչ չեմ տեսել: Վստահ եմ՝ մեզ ոչինչ չեն փոխանցել: Ես խաղաղ ժամանակ ֆուտբոլ վատ չէի խաղում: Կանոնները հետևյալն են. անհրաժեշտ են երկու թիմ և մեկ գնդակ: Այստեղ, ինձ թվում է, որ նա՝ պարոն Պեսկովը, ինքն իր հետ է ֆուտբոլ խաղում: Նման բաների հետ խաղ չեն անում: Այս ամենին պետք է լրջորեն մոտենալ: Այդ իսկ պատճառով, երբ մեզ իսկապես գնդակը տան, մենք անպայման ցույց կտանք, թե ինչպես են հարվածում դարպասներին՛՛:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Պեսկովը հայտարարել էր, թե Ռուսաստանը հստակ ձևակերպումներով փաստաթուղթ է հանձնել Ուկրաինային: