«Մեծ Յոթնյակի» երկրների ղեկավարները Մերձավոր Արևելքի ճգնաժամի հարցով հանդիպում կունենան Իտալիայում
Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին չորեքշաբթի ավելի ուշ հանդիպում կանցկացնի Մեծ Յոթնյակի (G7) խմբի ղեկավարների հետ՝ քննարկելու համար Մերձավոր Արևելքի ճգնաժամը, հայտնել են Իտալիայի վարչապետի գրասենյակից, տեղեկացնում է Reuters-ը:
«Իտալիան կշարունակի ձգտել դիվանագիտական լուծմանը, ներառյալ՝ որպես G7-ի նախագահ։ Այսօր կեսօրին ես առաջնորդների մակարդակով խորհրդակցություն եմ հրավիրել»,- ասված է Մելոնիի հայտարարության մեջ:
Ներկայում Իտալիան նախագահում է արևմտյան խոշոր ժողովրդավարությունների ակումբ G7-ը, որի կազմում են Միացյալ Նահանգները, Կանադան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան և Ճապոնիան:
Մելոնին իր նախարարներին հայտնել է, որ իրենք «խորապես մտահոգված են» վերջին զարգացումներով՝ ներառյալ երեքշաբթի Իսրայելի վրա Իրանի հրթիռային հարձակմամբ, ինչպես նաև Լիբանանում անկայունությամբ:
«Նպատակն է կայունացնել Իսրայել-Լիբանան սահմանը՝ 1701 բանաձևի ամբողջական իրականացման միջոցով»,-ասվում է Մելոնին հայտարարության մեջ՝ նկատի ունենալով ՄԱԿ-ի բանաձևը, որը 2006 թվականին հարավային Լիբանանում դադարեցրել Իսրայելի պատերազմը «Հեզբոլլահ»-ի հետ:
«Այդ շրջանակում Իտալիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է արել դիտարկել Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի՝ UNIFIL-ի առաքելության մանդատի ուժեղացումը՝ իսրայելա-լիբանանյան սահմանի անվտանգությունն ապահովելու համար»,-ասել է Իտալիայի վարչապետը: