շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Մեծ Բրիտանիայում ուղղաթիռ է կործանվել

Մեծ Բրիտանիայում ուղղաթիռ է կործանվել

Մեծ Բրիտանիայի հարավային ափերի մոտ գտնվող Ուայթ կղզում ուղղաթիռ է կործանվել, զոհերի կամ վիրավորների մասին դեռևս տեղեկություններ չկան, հաղորդում է Sky-ը՝ հղում անելով արտակարգ ծառայություններին։

«Արտակարգ ծառայությունների տվյալներով՝ ուղղաթիռը կործանվել է Ուայթ կղզում։ Հստակ չէ, թե քանի մարդ է եղել ինքնաթիռում և արդյոք որևէ մեկը վիրավորվել է», – հաղորդում է հեռուստաալիքը։

Նշվում է, որ դեպքի վայր է ուղարկվել շտապօգնության անձնակազմ։ Ոստիկանությունը հայտնել է, որ մոտակա ճանապարհը փակվել է արտակարգ իրավիճակների մեքենաների կուտակման պատճառով։

  • Կիսվել: