կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մեծ Բրիտանիայի 18 քաղաքացի, այդ թվում՝ զինվորականներ, ներառվել են ՌԴ-ի «սև ցուցակում»

Մեծ Բրիտանիայի 18 քաղաքացի, այդ թվում՝ զինվորականներ, ներառվել են ՌԴ-ի «սև ցուցակում»

Մոսկվան ռուսական «ստոպ-ցուցակում» ընդգրկել է Բրիտանիայի ռազմաքաղաքական վերնախավի և գիտական-ակադեմիական հանրության 18 ներկայացուցչի։ Սա արվել է որպես պատասխան միջոցառում: Այս մասին հայտնում է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը, փոխանցում են լրատվամիջոցները: 

«Ի պատասխան Լոնդոնի շարունակվող առճակատման ուղղվածության, որի շրջանակներում ջանքեր են գործադրվում ՌԴ-ի դիվայնացման ուղղությամբ, ակտիվորեն հակառուսական նարատիվներ են թխվում` միջազգային ասպարեզում Մոսկվայի ազդեցությունը նվազեցնելու նպատակով, ինչպես նաև շարունակվում է Կիևի նեոնացիստական ռեժիմին զենքով ապահովելը, որոշում է կայացվել ռուսական սև ցուցակում ընդգրկել Մեծ Բրիտանիայի ռազմաքաղաքական իսթեբլիշմենթի և գիտական-ակադեմիական հանրության մի շարք «գործիչների»,-ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Ռուսական «սև ցուցակում» ընդգրկվածների թվում են Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Ջեյմս Քարթլիջը, Մեծ Բրիտանիայի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետի տեղակալ Չարլզ Ռոլանդ Վինսենթ Ուոլքերը, Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարանների աշխատակիցներ:

 

  • Կիսվել: