ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Մեծ Բրիտանիան և Ավստրալիան պաշտոնապես ճանաչեցին Պաղեստին պետությունը

Մեծ Բրիտանիան և Ավստրալիան պաշտոնապես ճանաչեցին Պաղեստին պետությունը

ՄԹ վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ Միացյալ Թագավորությունը ճանաչում է Պաղեստինի պետությունը։

«Այսօր, խաղաղության հույսը պաղեստինցիների և իսրայելցիների համար վերակենդանացնելու նպատակով և երկու պետություն ենթադրող լուծմանը նպաստելու համար Միացյալ Թագավորությունը պաշտոնապես ճանաչում է Պաղեստինի պետությունը»։ Այդ մասին X-ի իր միկրոբլոգում տեղադրած տեսանյութում մասնավորապես ասել է Քիր Սթարմերը։

Ավստրալիան հետևել է Կանադայի որոշմանը՝ ճանաչելու Պաղեստինը որպես ինքնիշխան պետություն, նշել է վարչապետ Էնթոնի Ալբանիզը։

Նրա խոսքով՝ այս քայլը մի մասն է Կանադայի և Բրիտանիայի հետ համատեղ նախաձեռնության, որը պետք է դառնա «երկու պետություն բանաձևով լուծման միջազգային ջանքերի» բաղկացուցիչ։

  • Կիսվել: