ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Մեծ Բրիտանիան ԱՄՆ-ին թույլատրել է օգտագործել իր բազաներն իրանական թիրախներին հարվածելու համար. աղբյուր

Մեծ Բրիտանիան ԱՄՆ-ին թույլատրել է օգտագործել իր բազաներն իրանական թիրախներին հարվածելու համար. աղբյուր

Մեծ Բրիտանիան ԱՄՆ-ին թույլատրել է օգտագործել իր բազաները Հորմուզի նեղուցին սպառնացող իրանական թիրախներին հարվածելու համար: Այս մասին տեղեկացնում է BBC-ն։

Նշվում է, որ Լոնդոնն ավելի վաղ ԱՄՆ ուժերին թույլատրել էր օգտագործել բրիտանական բազաները՝ բրիտանական շահերին կամ բրիտանացի քաղաքացիների կյանքին սպառնացող՝ Իրանի հրթիռների արձակումը կանխելու գործողությունների համար։

Այսօրվա հանդիպման ժամանակ, սակայն, նախարարները համաձայնության են եկել, որ ԱՄՆ-ի կողմից բրիտանական բազաների օգտագործումն այժմ կարող է ընդլայնվել՝ ներառելով նաև Հորմուզի նեղուցում նավերի պաշտպանությունը։

Հավելենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին հայտարարել է, որ իրենք չեն օգտագործում Հորմուզի նեղուցը:

՛՛Մեզ այն հարկավոր չէ։ Եվրոպային, Կորեային, Ճապոնիային և Չինաստանին է այն պետք. նրանք ստիպված կլինեն մի փոքր միջամտել՛՛,-ասել է նա:

  • Կիսվել: