երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Մեծ Բրիտանիան 88 միլիոն ֆունտ ստերլինգ կհատկացնի Ուկրաինային

Մեծ Բրիտանիան 88 միլիոն ֆունտ ստերլինգ կհատկացնի Ուկրաինային

Մեծ Բրիտանիայի կառավարությունը 88 միլիոն ֆունտ ստերլինգ կհատկացնի Ուկրաինային՝ ռուսական էներգակիրներից կախվածությունը նվազեցնելու համար։ Այս մասին ասված է բրիտանական կառավարության հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Մեծ Բրիտանիան ակտիվորեն մասնակցում է Ուկրաինայում օրենքի գերակայության պաշտպանությանը և կոռուպցիայի հաղթահարմանը:

«88 միլիոն ֆունտ ստեռլինգի նոր ֆինանսավորումը կաջակցի այս գործունեությանը և կօգնի նվազեցնել Ուկրաինայի կախվածությունը ռուսական էներգիայից», – ասվում է հայտարարության մեջ:

Հատկանշական է, որ Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից միջոցների հատկացման մասին հայտարարվել է այսօր՝ Բորիս Ջոնսոնի՝ Կիև այցի օրը: Այստեղ նա բանակցություններ է վարելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ՝ Ռուսաստան-Ուկրաինա իրավիճակի սրման ֆոնին։

Հիշեցնենք, որ երեքշաբթի Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կժամանի Ուկրաինա։ Լրատվամիջոցները հայտնում են նաև, որ Ուկրաինա մեկնելու համար Ջոնսոնը չեղարկել է այցը Ճապոնիա։

  • Կիսվել: