ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Մեծ Բրիտանիան 375 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ Է խոստացել Ուկրաինային

Մեծ Բրիտանիան 375 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ Է խոստացել Ուկրաինային

Մեծ Բրիտանիան մտադիր Է եւս 300 միլիոն ֆունտ ստեռլինգի (375 միլիոն դոլար) ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային:

Այդ մասին հայտարարել Է Միացյալ Թագավորության վարչապետի դիվանատունը:
 
Օգնության նոր փաթեթը ներառելու Է սարքավորում՝ ռադիոԷլեկտրոնային պայքարի համար եւ հակամարտկոցային ռադիոտեղորոշման համակարգ: Լոնդոնն առաջարկում Է նաեւ մատակարարել գիշերային տեսունակության սարքեր,  արբանյակային նավիգացիայի ճնշման սարքեր, ծանր անօդաչու թռչող սարքեր եւ զրահապատ ավտոմեքենաներ:
 
Ավելի վաղ Մեծ Բրիտանիան արդեն Ուկրաինային մատակարարել Է 200 միլիոն ֆունտ ստեռլինգ գումարի 5 հազարից ավելի հակատանկային հրթիռ եւ հակաօդային պաշտպանության համակարգ: Հաղորդագրության մեջ ասվում Է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը մտադիր Է մայիսի 3-ին տեսակապով հանդես գալ Ուկրաինայի Ռադայի առջեւ, որի ժամանակ կհայտարարի օգնություն տրամադրելու մասին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

  • Կիսվել: