հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մերկելը Աֆղանստանում տիրող իրավիճակը քննարկել է Մեծ Բրիտանիայի և Նիդերլանդների վարչապետերի հետ

Մերկելը Աֆղանստանում տիրող իրավիճակը քննարկել է Մեծ Բրիտանիայի և Նիդերլանդների վարչապետերի հետ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շաբաթ օրը հեռախոսազրույցներ է ունեցել Մեծ Բրիտանիայի և Նիդերլանդների վարչապետեր Բորիս Ջոնսոնի և Մարկ Ռուտտեի հետ:

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է իրավիճակը Աֆղանստանում: Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը:
 
«Բանակցությունների առանցքը եղել է Քաբուլի օդանավակայանի միջոցով միջազգային տարհանման ավարտը, իրավիճակը Աֆղանստանում և տարածաշրջանում», – ասել է Զայբերտը:
 
Նա ընդգծել է, որ դիվանագիտական ​​անձնակազմի անվտանգության վիճակի վատթարացման ֆոնին Մերկելը Ջոնսոնի և Ռուտտեի հետ քննարկել է «հնարավոր քաղաքական և դիվանագիտական ​​տարբերակներ»:

  • Կիսվել: