հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Մերկելն առաջին անգամ այցելել է Օսվենցիմ

Մերկելն առաջին անգամ այցելել է Օսվենցիմ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն առաջին անգամ այցելել է Օսվենցիմում գտնվող թանգարան` նախկին Աուշվից-Բիրկենաու նացիստական համակենտրոնացման ճամբարը, տեղեկացնում է BBC-ն:

Լեհաստանի փոխարտգործնախարար Պավել Յաբլոնսկին այցի առնչությամբ ասել է, որ դա կանցլեր Մերկելի առաջին և պատմության մեջ գործող՝ Գերմանիայի կանցլերների կողմից երրորդ այցն է Օսվենցիմ:

Մերկելը Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկիի ուղեկցությամբ մի քանի ժամ անցկացրել է Աուշվից-Բիրկենաու պետական թանգարանում և հարգել զոհերի հիշատակը։

Ըստ Լեհաստանի փոխարտգործնախարարի՝ Օսվենցիմում երկու երկրների կառավարությունների ղեկավարների այս հանդիպումը հիանալի հնարավորություն է՝ հիշեցնել աշխարհին նացիստական Գերմանիայի կողմից Օսվենցիմում և այլ համակենտրոնացման ճամբարներում կատարված հանցագործությունների, ցեղասպանության միլիոնավոր զոհերի և այն մասին, թե որքան կարևոր է նրանց հիշատակը վառ պահելը և ճշմարտության մասին մեր օրերում համարձ խոսելը։

  • Կիսվել: