հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Մերձմոսկովյան Գոլուբոե բնակավայրում  տղամարդը  բազմահարկ շենքի պատշգամբից  ինքնաձիգով կրակ է բացել

Մերձմոսկովյան Գոլուբոե բնակավայրում տղամարդը բազմահարկ շենքի պատշգամբից ինքնաձիգով կրակ է բացել

Մերձմոսկովյան Գոլուբոե գյուղի բազմահարկ բնակելի շենքի պատշգամբից տղամարդը ինքնաձիգից կրակ է բացել անցորդների վրա։ Այս մասին ուրբաթ ՏԱՍՍ-ին հայտնել են իրավապահ մարմիններում։

Իր հերթին, Ռուսաստանի ՆԳՆ Մոսկվայի տարածաշրջանի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ  տեղում են գտնվում ոստիկանության աշխատակիցները, դեպքի հանգամանքները պարզվում են։

Տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել։

Ավելի ուշ Մոսկվայի մարզի ՆԳՆ գլխավոր վարչությունը հայտնել է, որ կրակոցներն իրականացվել են սառը զենքից․ «Նախապես պարզվել է, որ կրակոցն իրականացվել է սառը զենքից։ Ներկա պահին դեպքի վայրում հանցագործի հետ աշխատում են ոստիկանության աշխատակիցները»,– ասել է գործակալության զրուցակիցը։

  • Կիսվել: