շաբաթ, հունիս 29
29 / 6 / 2024
Մերձմոսկովյան Ֆրյազինո քաղաքի վարչական շենքում բռնկված հրդեհի հետևանքով ութ զոհ կա

Մերձմոսկովյան Ֆրյազինո քաղաքի վարչական շենքում բռնկված հրդեհի հետևանքով ութ զոհ կա

Մերձմոսկովյան Ֆրյազինո քաղաքի վարչական շենքում բռնկված հրդեհը, նախնական տվյալներով, ութ մարդու կյանք է խլել, հայտնել են Արտակարգ իրավիճակների ծառայություններից, տեղեկացնում է Իզվեստիա-ն:

Նշվում է, որ մինչ այս Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը հայտնել էր երկու մարդու մահվան մասին։ Նրանց մահվան պատճառով ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել («Անզգուշությամբ մահ պատճառելը»)։

Վորոբյովը նաև հայտարարել է, որ երկու հրշեջներ այրման արտադրանքից թունավորվելուց հետո օգնության են դիմել, մեկ տուժած էլ վերակենդանացման բաժանմունքում է՝ ծանր վիճակում։

Հրդեհի վայրում շտապօգնության 16 բրիգադ կա։

  • Կիսվել: