ուրբաթ, օգոստոս 12
12 / 8 / 2022
Մերձկասպյան երկրների նախագահները նոր պայմանավորվածություններ են ձեռք բերել

Մերձկասպյան երկրների նախագահները նոր պայմանավորվածություններ են ձեռք բերել

Մերձկասպյան երկրների՝ Ռուսաստանի, Իրանի, Ղազախստանի, Ադրբեջանի և Թուրքմենստանի նախագահներն Աշխաբադում կայացած վեցերորդ գագաթնաժողովում պայմանավորվել են Կասպից ծովն օգտագործել խաղաղ նպատակներով և ապահովել տարածաշրջանի անվտանգությունը: Այս մասին ասվում է գագաթնաժողովի ամփոփիչ կոմյունիկեում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Նշվում է, որ Մերձկասպյան երկրների նախագահները հաստատել են, որ իրենց պետությունների տարածքները չեն տրամադրի այլ երկրների՝ ափամերձ պետություններից որևէ մեկի դեմ ագրեսիայի և այլ ռազմական գործողությունների համար։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև հարգել պետությունների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, անկախությունը, չմիջամտել միմյանց ներքին գործերին, ցուցաբերել փոխադարձ հարգանք, ապահովել Կասպից ծովի տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը:

 

  • Կիսվել: